ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լավրով. Հրադադարի ոչ մի ռեժիմ ԻՊ-ին ու Ան Նուսրային չի վերաբերում

Լավրով. Հրադադարի ոչ մի ռեժիմ ԻՊ-ին ու Ան Նուսրային չի վերաբերում
01.02.2017 | 23:22

Հրադադարի ոչ մի ռեժիմ չի վերաբերում «Իսլամական պետություն» ու «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուս-արաբական համագործակցության ֆորումի նիստում։

«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ հրադադարի ոչ մի ռեժիմ, իհարկե, չի վերաբերում ԻՊ-ին, «Ջեբհաթ ան Նուսրային»՝ անկախ նրանից, թե ինչպես են իրենց կոչում, «ան Նուսրան» նորից փոխել է իր անվանումը,- ընդգծել է նախարարը։- Դա հստակ հաստատվել է Աստանայի հանդիպման ժամանակ։ Գիտեմ, որ դա նաև Արաբական պետությունների լիգայի դիրքորոշումն է, մենք այս հարցում միասնական ճակատով ենք հանդես գալիս»:

Լավրովն ասել է, որ Մոսկվան արաբական երկրներին կոչ է անում միանալ առևտրատնտեսական էմբարգոյին այն տարածքների նկատմամբ, որոնք ենթարկվում են ԻՊ ահաբեկչական խմբավորմանը։

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ