ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կրկին` Ալեգրովա

Կրկին` Ալեգրովա
02.02.2017 | 14:47

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում մարտի 5-ին տեղի կունենա Իրինա Ալեգրովայի մենահամերգը: 2012-ին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան հայտարարեց իր հրաժեշտի համերգաշրջանի մասին. «Լավագույնը երգված է, ինչ ուզում էի ասել՝ ասված է…»:

Սակայն հենց այդ ժամանակ նրա կյանքում հայտնվեցին երիտասարդ, տաղանդաշատ հեղինակներ, ովքեր ստեղծում էին այդ օրերին և երգչուհու ներաշխարհին համահունչ այնպիսի երգեր, որ երգչուհին հասկացավ. հեռանալ բեմից` չկիսելով այդ երգերը իր հանդիսատեսի հետ, ինքը պարզապես իրավունք չունի: Լիքը դահլիճները և հիացական արձագանքները հաստատեցին կայացրած որոշման ճշմարտացիությունը:

«Կյանքն առաջ է գնում, սակայն մեր՝ կանացի թեմաներն անփոփոխ են: Եվ ես նորից ցանկացա զրուցել ձեզ հետ դրա մասին, միասին տխրել ու ծիծաղել, քննարկել տղամարդկանց և պարզապես անկեղծորեն, տնավարի դիմավորել մեր գարնանային տոնը»,- խոստովանում է երգչուհին:


2015-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուս էստրադային երգչուհու համերգը «համեմվեց» սկանդալով, քանի որ երկրպագուները խախտել էին չլուսանկարելու ու չտեսանկարելու պայմանը:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ