ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դադարեցվել է թիվ 53 երթուղու աշխատանքը

Դադարեցվել է թիվ 53 երթուղու աշխատանքը
02.02.2017 | 22:56

2017-ի փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային 53 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։


Երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ. 4 երթուղով (Ջրվեժ - Վերին Չարբախ)՝ հետևյալ ուղեգծով. Ջրվեժ (սկ.) – Քոչինյան - Բագրևանդի - Մոլդովական - Գայի 1-ին - Ստեփանյան փողոցներ - Գայի պողոտա - Մուրադյան - Դ. Բեկի - Ռոստովյան - Գ. Նժդեհի փողոցներ - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Գ. Նժդեհի հր. - Բագրատունյաց պող. - Չեխովի - Արտաշիսյան - Հ. Հովհաննիսյան փողոցներ -Վերին Չարբախ (վկ.): Հետդարձը` նույն երթուղով՝ մինչև Գ. Նժդեհի հր. - Գ. Նժդեհի - Ռոստովյան փողոցներ, շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ