Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» 59-րդ երաժշտական հեղինակավոր մրցանակաբաշխությունը փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը առաջին անգամ կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։
«Գրեմմի» (անգլ.՝ Grammy), Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը հիմնվել է 1958 թվականի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակն է, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 108 կատեգորիաներում՝ 30 երաժշտական ժանրերով, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում:
2011-ի ապրիլի 6-ին ձայնագրման ակադեմիան հայտարարեց մրցանակաբաշխության կատեգորիաներում փոփոխությունների մասին, որի հետևանքով կատեգորիաների թիվը 108-ից նվազեց մինչև 78-ը։ 2012-ի փետրվարի 12-ին Լոս Անջելեսի «Staples Center» համալիրում կայացավ Գրեմմիի 54-րդ մրցանակաբաշխությունը։