ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը Լավրովին հույս է ներշնչում

Թրամփը Լավրովին հույս է ներշնչում
06.02.2017 | 13:46

Ռուսաստանը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հավասար երկխոսության կառուցման հույս ունի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավստրիական Profil ամսագրի հետ հարցազրույցում։


«Մենք ուշադիր հետևել ենք, թե ինչ է Թրամփն ասել Ռուսաստանի մասին նախընտրական արշավի շրջանում և ընտրություններում հաղթանակից հետո։ Մեր երկրների միջև նորմալ երկխոսության հաստատման անհրաժեշտության մասին նրա հայտարարած դիրքորոշումը որոշակի հույս է ներշնչում երկկողմ հարաբերություններում դրական տեղաշարժերի վերաբերյալ»,- ասել է Լավրովը։


Նա ընդգծել է, որ երկուստեք հետաքրքրության դեպքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, անշուշտ, կարող են ոչ միայն առաջ շարժվել երկկողմ հարցերի լուծման գործում, այլև համատեղ ներդրում անել արդիականության առանցքային խնդիրների արդյունավետ հաղթահարման գործում: «Հատկապես պահանջված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մեր երկրների ջանքերի համակարգումը»,- նշել է Լավրովը։

«Ռուսաստանը պատրաստ է իրենից պահանջվողն անել ամերիկյան կողմի հետ հարաբերությունների վերականգնման համար»՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը Profil-ին: Լավրովը նաև նշել է, որ երկրների հարաբերությունների վատացումը պայմանավորված չի եղել ռուսական կողմի ցանկությամբ, այլ եղել է Վաշինգտոնի նախկին վարչակազմի քաղաքականության հետևանքը:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ