ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թաիլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին

Թաիլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին
06.02.2017 | 18:31

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանում Թայլանդի նորանշանակ դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպան Քիթիչայսարիին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը, հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ:


Թաիլանդի դեսպանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեց, որ Թայլանդը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ, և ինքը ջանքերի չի խնայի երկկողմ օրակարգը հարստացնելու համար: Քննարկվեց երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը, անդրադարձ արվեց միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման հարցերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերի՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խրախուսման շուրջ։ Երկուստեք շեշտվեց զբոսաշրջության ոլորտում ներուժի բացահայտման անհրաժեշտությունը։

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ