ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը և Մերկելը քննարկել են իրավիճակը Դոնբասում

Պուտինը և Մերկելը քննարկել են իրավիճակը Դոնբասում
07.02.2017 | 21:32

Ուկրաինայի հարավ-արևելքում վերջերս կտրուկ սրված իրավիճակն են քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում: Կրեմլի փոխանցմամբ՝ նրանք մտահոգություն են հայտնել զինված դիմակայության ահագնացման կապակցությամբ, որի պատճառով կան մարդկային զոհեր, զգալի ավերածություններ Դոնբասի մի շարք բնակավայրերում:


«Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելի ուշադրությունը հրավիրեց ԵԱՀԿ Դիտարկման հատուկ առաքելության տվյալների, Կիևի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունների վրա, որոնք վկայում են շփման գծում իրադրությունը հօգուտ իրենց փոփոխելու՝ ուկրաինացի ուժայինների փորձերի մասին: Ակնհայտ է Մինսկի համաձայնությունների իրականացումը տապալելու, «նորմանդական ձևաչափն» իրենց ապակառուցողական քայլերը քողարկելու համար օգտագործելու՝ կիևյան իշխանությունների ձգտումը», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում: Պուտինը և Մերկելը արտահայտվել են հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման օգտին և այդ համատեքստում պաշտպանել են ԵԱՀԿ Դիտարկման հատուկ առաքելության ջանքերը, պայմանավորվել են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով դիվանագիտական ջանքեր գործադրելու, մոտ ժամանակներս «նորմանդական ձևաչափով» արտգործնախարարների և առաջնորդների օգնականների շփումներ ծրագրելու շուրջ, հետագայում քննարկումները բարձր մակարդակով շարունակելու համար, ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ