ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայկական գինին կհետաքրքրի թայլանդցիներին որակով ու համով

Հայկական գինին կհետաքրքրի թայլանդցիներին որակով ու համով
07.02.2017 | 21:39

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Թայլանդի Թագավորության դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին՝ քննարկելու երկու երկրների տնտեսական կապերը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ կան նախադրյալներ, որոնք կարող են զարկ տալ հայ-թայլանդական տնտեսական կապերի խորացմանը։ Նրա խոսքով՝ Թայլանդի համար կարևոր նշանակություն ունի Ազատ առևտրի համաձայնագրի կնքումը ԵՏՄ-ի հետ, որ կխթանի երկկողմ տնտեսական փոխգործակցությունը ևս, այդ թվում՝ ապրանքաշրջանառության աճը։ Ըստ դեսպանի՝ զբոսաշրջության ոլորտում հմտացած թայլանդական տուրօպերատորները կարող են գործունեություն ծավալել Հայաստանում՝ ներգրավելով զբոսաշրջիկների Թայլանդից ու հարևան երկրներից։ Դեսպանը Սուրեն Կարայանին հայտնել է, որ Թայլանդի առողջապահության նախարարության դեղագործական գործակալությունը հետաքրքրված է դեղերի հայաստանյան շուկայով, և այդ ոլորտում նույնպես կարելի է համագործակցել։


Նախարար Կարայանը դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին տեղեկացրել է, որ ԵՏՄ-ում 2017-ից գործող դեղերի միասնական շուկան դյուրացրել և ազատականացրել է ոլորտը։ Նախարարի խոսքով՝ դեսպանի նշած ոլորտները զարգացման և ընդլայնման ներուժ ունեն։ Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է ներդրումային ծրագրերին, որ կփոխանցվեն դեսպանություն։ «Մենք անում ենք հնարավորը, որ Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գրավիչ միջավայր լինի։ Ձեզ կներկայացնենք այն ներդրումային ծրագրերը, որոնք կարող են Ձեր ներդրողներին հետաքրքիր լինել։ Հայաստանի զարգացման հիմնադրամում գործում է «մեկ պատուհան» օտարերկրյա ներդրողների համար, որ նրանք առանց խոչընդոտների Հայաստանում գործունեություն ծավալեն», - նշել է նախարարը։
Կողմերը քննարկել են նաև գինեգործության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Թայլանդի դեսպանի խոսքով՝ հայկական գինին կհետաքրքրի թայլանդցիներին որակական և համային հատկանիշներով։

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ