ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Էյֆելյան աշտարակի շուրջ՝ ապակե պատ

Էյֆելյան աշտարակի շուրջ՝ ապակե պատ
09.02.2017 | 23:02

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Էյֆելյան աշտարակի շուրջն ապակե պատ կկանգնեցնեն, հայտնում է Le Parisien-ը: 2.5 մետր բարձրությամբ պատը կկանգնեցնեն արդեն այս աշնանը: Ահաբեկչական հարձակումից պաշտպանության համար նախատեսված կառույցը 20 մլն եվրո է գնահատվում: Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերակցության ղեկավար Բեռնար Գոդյերի խոսքով՝ խոսքը զրահապատ պատնեշի մասին է, որը կներառի աշտարակի շուրջ գտնվող այգիների մեծ մասը:

Անցյալ տարվա դեկտեմբերի կեսին Ֆրանսիան մինչեւ 2017-ի հուլիսի 15-ը երկարաձգել էր 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ