ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բաքվի ամպագոռգոռ հայտարարությունները

Բաքվի ամպագոռգոռ հայտարարությունները
09.02.2017 | 23:06

Բաքվում պատրաստ են հանդիպել, բայց հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարել՝ ոչ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ասել էր, որ «Բաքուն պատրաստ է մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»։

Նրա խոսքով՝ այդ գաղափարը հնչել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Խոսքը եռակողմ հանդիպման մասին է, սակայն մոտավոր ժամկետները չեն քննարկվել։ «Դա գրաֆիկների համաձայնեցում է պահանջում։ Դեռեւս կոնկրետ ժամկետներով առաջարկ չենք ստացել, բայց մեր սկզբունքային համաձայնությունը կա»,– ասել է Մամեդյարովը։ ՀՀ ԱԳՆ–ից հիշեցրին, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել էր հայկական կողմի դիրքորոշումը Մյունխենում կայանալիք ամենամյա գիտաժողովի շրջանակում հնարավոր հանդիպման մասին։ Նախարարն ասել էր, որ Հայաստանը սկզբունքորեն հանդիպումների կողմնակից է։ Այս դեպքում Հայաստանի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը կախված կլինի ադրբեջանական կողմի պահվածքից։ Բաքուն, որը պատրաստակամություն է հայտնում մասնակցել հանդիպումներին, հետո հրաժարվում է կատարել դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի վառ օրինակը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերն են։

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ