Մարդ առանց հանգստանալու արևի տակ տեղ է փնտրում, ի վերջո հանգստանում հողի տակ:
Մարդու ինքնախաբեությունն սկսվում է այն պահից, երբ նրան թվում է, թե խաբեց դիմացինին:
Մարդն իր ինքնարդարացման շապիկը նույնիսկ լողանալիս չի հանում:
Ինքնախաբեությամբ առաջնորդվողը միշտ վերև է իջնում:
Այնուամենայնիվ կա մեկը, որն ինձ շատ է սիրում, մտածում իմ մասին, գնահատում իմ արածը: Դա ես եմ:
Հիշի՛ր. առողջ եսասիրությունը ծնում է հիվանդագին ինքնասիրություն:
Ինչքա՜ն պիտի չարչարվես, որ խաբեությունը ինքնախաբեություն դարձնես:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)