ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նաիրա Զոհրաբյան. No pasaran!

Նաիրա Զոհրաբյան. No pasaran!
10.02.2017 | 22:30

ԲՀԿ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը 9-րդ համագումարում հայտարարեց, որ 2015-ին՝ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից հետո իր համար դժվար է եղել ղեկավարել կուսակցությունը:

Նա շնորհակալություն հայտնեց կուսակցության բոլոր անդամներին, ովքեր իր կողքին են եղել և պահել են Գագիկ Ծառուկյանի խոսքը:
«Մենք հաղթահարելու ենք բոլոր արգելքները և հաղթելու ենք: No pasaran!»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ