ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Շարպանտիե. ՄԽ հայտարարությունները կարդացեք տողատակերով

Շարպանտիե. ՄԽ հայտարարությունները կարդացեք տողատակերով
14.02.2017 | 18:14

Հայաստանին և Ադրբեջանին ուղղված Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները պետք է տողատակերով կարդալ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Նորից վերընթերցեք Մինսկի խմբի հայտարարությունները, լավ և ուշադիր ընթերցեք, հատկապես մեկ, մեկ ու կես տարվա ընթացքում արված հայտարարությունները: Կարդացեք տողատակերով, այնտեղ հստակ ուղերձներ ու դիմումներ կան»,- նշեց նա: Դեսպանն ընդգծեց, որ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան ջանք չի խնայում հակամարտության խաղաղ լուծման համար: Նրա գնահատմամբ՝ Մինսկի խմբի համանախագահների ստանձնած հանձնառությունները լիարժեք են:
«Խաղաղ ճանապարհից զատ՝ հակամարտության կարգավորումն այլ լուծում չունի: Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակը ընդունելի չի կարող լինել երկու կողմի համար էլ, որովհետև երկու կողմից էլ մինչ այսօր կան զոհեր»,- ասաց նա և ընդգծեց, որ հակամարտության լուծումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ՝ հակամարտող կողմերի ցուցաբերած քաղաքական կամքից:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ