ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սեյրան Օհանյան. Ես անձամբ բանակին չեմ ուղղորդել ընտրություններում

Սեյրան Օհանյան. Ես անձամբ բանակին չեմ ուղղորդել ընտրություններում
17.02.2017 | 19:33

Յուրաքանչյուր զինծառայող նաև ՀՀ քաղաքացի է և նա իր իրավունքների շրջանակում կարող է մասնակցել ընտրություններին՝ ասուլիսում ասաց Սեյրան Օհանյանը։ «Այսօր ես որևէ եզրակացություն չեմ կարող անել, թե յուրաքանչյուր զինծառայող ինչ որոշում է ընդունելու և ում է ընտրելու։ Այդ հարցը պետք է տալ բանակի ղեկավարությանը և յուրաքանչյուր քաղաքացու»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Նա հերքեց, թե իր պաշտոնավարման տարիներին բանակն ուղղորդված է քվեարկել։ «Որևէ ուղղորդում չի եղել, նախորդ ընտրությունների ժամանակ բանակը քվեարկության չի ուղղորդվել։

Ես անձամբ բանակին չեմ ուղղորդել ընտրություններում։ Իմ ղեկավարման տարիներին աստիճանաբար բանակի մասնակցությունն ընտրական գործընթացներին բերվել է օրենսդրական դաշտ»,- ասաց նախկին նախարարը։ Նա կարծում է, որ բանակում այսօր ստեղծված են համապատասխան պայմաններ, որ զինվորները մարտական պատրաստվածությունից դուրս՝ հետճաշյա ժամերին, հետևեն նախընտրական ողջ արշավին և հետևություններ անեն, թե ում են իրենք ընտրելու։

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ