ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուսաստանը պատրաստ է Սիրիայում անվտանգության գոտու հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության

Ռուսաստանը պատրաստ է Սիրիայում անվտանգության գոտու հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության
23.02.2017 | 15:45

Ռուսաստանը բաց է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության՝ պնդելով, որ յուրաքանչյուր նման ծրագիր պետք է համակարգի Սիրիայի կառավարությունը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ կարճ տեղեկացնելով, թե ինչ են քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ անցած շաբաթ Գերմանիայում:

Լավրովն ասել է, որ կսպասեն ԱՄՆ առաջարկին:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ