ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լեռնային Ղարաբաղ այցի համար Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել ԵԽ երեք անդամների նկատմամբ

Լեռնային Ղարաբաղ այցի համար Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել ԵԽ երեք անդամների նկատմամբ
23.02.2017 | 15:57

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք անդամների նկատմամբ, Լեռնային Ղարաբաղ այցելելու համար՝ հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունում: «Ադրբեջանը հայտարարել է միջազգային հետախուզում Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Լեռնային Ղարաբաղում «հանրաքվեն» վերահսկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Մամլո ծառայության տվյալներով` ԵԽ անդամների նկատմամբ հարուցվել է քրեական գործ «բազմիցս անօրինական կերպով Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելելու համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղ անօրինական այցի կասկածանքով այսպես կոչված փետրվարի 20-ի «հանրաքվեին» որպես «դիտորդ» մասնակցելու նպատակով»:


Ինչպես նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունում՝ դատարանը Էնգելի, Թեոխարուսի և Շտետինի ձերբակալության որոշում է ընդունել, նրանց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում Ինտերպոլի միջոցով:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ