Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին

Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին
26.02.2017 | 21:19

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն են տարածել:

Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն` փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանագրվել, ինչի արդյունքում կան տուժածներ:
Մի քանի մարմիններ դեռևս մնում են «չեզոք գոտում» (no man’s land): Կողմերը միմյանց մեղադրում են դիվերսիայի փորձի մեջ: Համանախագահները կոչ են անում կողմերին ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները, ինչպես երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ:


Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ