ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ռերիխների կենտրոնի աշխատակիցները փակել են թանգարանի ելքը

Ռերիխների կենտրոնի աշխատակիցները փակել են թանգարանի ելքը
08.03.2017 | 01:22

Ռերիխների միջազգային կենտրոնում, որտեղ խուզարկություն է անցկացվում, փակել են թանգարանի մուտքը՝ հայտարարելով, որ պետք է ստուգեն յուրաքանչուր ավտոմեքենա, որը դուրս կգա թանգարանի տարածքից: Աշխատակիցները բացատրել են, որ թանգարանից նկարներն են դուրս հանում և իրենք թողել են անցնի իրավապահների մեքենան, երբ համոզվել են, որ նրա մեջ նկարներ չկան։ Թանգարանի աշխատակիցների տվյալներով՝ ներսում գտնվում է իրավապահ մարմինների մոտ վաթսուն աշխատակից։

Փետրվարին Ռերիխների միջազգային կենտրոնում խուզարկության մասին հայտնել էր կենտրոնի փոխնախագահ Ալեքսանդր Ստեցենկոն։ Փետրվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել էր «Տիեզերական էվոլյուցիայի կանչը» ֆիլմի վարձույթի լիցենզիայի վերադարձը կենտրոնին, որը հետ էր կանչվել ՌԴ մշակույթի նախարարության կողմից։

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ