Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ հինգ նահանգներ վիճարկում են ներգաղթի վերաբերյալ Թրամփի նոր հրամանագիրը

ԱՄՆ հինգ նահանգներ վիճարկում են ներգաղթի վերաբերյալ Թրամփի նոր հրամանագիրը
12.03.2017 | 17:02

ԱՄՆ հինգ նահանգներ դատական հայց են ներկայացրել՝ վիճարկելով նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագիրը ներգաղթի վերաբերյալ։ Վաշինգտոնի գլխավոր դատախազը հայտնել է, որ դաշնային դատարանին խնդրել են արգելք սահմանել Թրամփի երկրորդ հրամանագրի վրա։

Ի տարբերություն նախորդ հրամանագրի՝ այս անգամ Թրամփը հրահանգել է սև ցուցակից դուրս թողնել Իրաքը, մուտքի արգելանք սահմանելով միայն վեց երկրների՝ Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի նկատմամբ:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ