ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Էկոլրագրության առաջին դասընթացից մինչև մեդիա- արշավ

Էկոլրագրության առաջին դասընթացից մինչև մեդիա- արշավ
16.03.2017 | 19:47

ՀՀ բնապահպանության նախարարության և Էկո- Մեդիա ցանցը համատեղ կազմակերպել են էկոլրագրության առաջին դասընթացը: Աջակիցներն են Բնության համաշխարհային հիմնադրամը և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը: ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը նախարարության կողմից պատրաստակամություն հայտնեց աջակցել լրագրողներին շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանելու հարցում։

WWF-Հայաստան համագործակցության և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանն իր հերթին ներկայացրեց Վայրի բնության պահպանման համաշխարհային հիմնադրամի կողմից առաջիկա տարվա անելիքները։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը նշեց, որ գրասենյակը միշտ պատրաստակամ է խմբի հավաքներն իր հարկի տակ ընդունելու, նշելով նաև բնապահպանական լրագրության կարևորության մասին:


Առաջին էկո դասընթացը վերաբերում էր բնապահպանական լրագրության խնդիրների լուսաբանմանը: Ըստ Գալուստ Նանյանի`այսօր այն լրագրողները, ովքեր փորձում են պատրաստել բնապահպանական թեմայով նյութեր, խորապես չեն ուսումնասիրում ոլորտը, և շատ դեպքերում նյութերը լինում են թերի, առանց մեկնաբանությունների: Գալուստ Նանյանը տեղեկացրեց նաև, որ ցանցը այսուհետ համակարգելու է էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը, ում կփոխանցվի դեռևս 2015 թվականին ստորագրված Հուշագիրը` էկո-լրագրողների աշխատանքային ուղեցույցը:


Դասընթացներից զատ, կազմակերպվելու է նաև «Ընձառյուծի հետքերով» մեդիա- արշավը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ