ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾ ՄԻՏՔ
Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագա և չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ:
ԻՄԱՑԱԾ ԼԻՆԵՍ
Իրավացի լինելդ քո բարեկամներին ավելի դժվար կապացուցես, քան թշնամիներիդ:
Հիմար է նա, ով բակլան խաշած է ցանում, բայց սրիկա է նրան օգնողը:
Ստրուկ լինելը շատ վատ բան է, բայց առավել վատ է, երբ ինքդ քո՛ ստրուկն ես:
Շատ սրտաբաց մի՛ եղիր. բերանբացի համբավ կստանաս:
Եթե բարկացած ես, հաշվիր մինչև տասը, եթե բարկացած չես, ինչքան ուզում ես հաշվիր:
Ինչքան շատ է քո մեջ լույսը, այնքան տեսանելի ես դու խավարին:
Երբ նրան մերկացրին, նրա թևի տակ ապրողներն սկսեցին մրսել:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)