Մարտի 23-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ, ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին նվիրված համերգային երեկո: Ելույթ կունենան մաեստրո Գրիգորյանի ընկերներն ու աշակերտները: Նույն օրը, ժամը 13։00-ին հիշատակի արարողություն է նախատեսված «Կոմիտաս» Պանթեոնում նրա շիրմի մոտ։
Մեծանուն օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը կյանքից հեռացավ 2016 թ. մարտի 23-ին, 65 տարեկանում:
«Երկար մնացել եմ և՛ Լոնդոնում,և՛ Միլանում և՛ Հռոմում, և՛Բուենոս Այրեսում, բայց եթե ընտրեի՝ որտեղ ապրել, ապա միայն Երեւանում»,-մի առիթով ասել է Գեղամ Գրիգորյանը։