Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մոլդովան չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ նիստին

Մոլդովան չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ նիստին
24.03.2017 | 00:37

Մոլդովայի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ նիստին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում՝ հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն։ «Հաշվի առնելով ՌԴ իշխանություններին ուղղված նոտան, հաշվի առնելով պարոն Կարասինի հետ քննարկման թեմաները (ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասին)՝ պետք է նշել, որ դրանք դրական էին՝ նկատի ունենալով ռուսական կողմի՝ նոտայի վերլուծությունները։

Չնայած դրան՝ մենք Ռուսաստանի իշխանություններից պաշտոնական պատասխան չունենք։ Այդ պատճառով էլ մշտական բյուրոյի նիստի ժամանակ հարցը լրջորեն քննարկվել է»,- ասել է Կանդուն։ Նա ընդգծել է, որ «բյուրոյի խորհրդակցություններից հետո որոշում է ընդունվել, որ Մոլդովայի խորհրդարանի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ չի մեկնի»։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ