ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Դու կարող ես պատասխանատու չլինել քեզնից հետո, սակայն քեզնից առաջ` պարտավոր ես»

«Դու կարող ես պատասխանատու չլինել քեզնից հետո, սակայն քեզնից առաջ` պարտավոր ես»
24.03.2017 | 01:28

Բարեկամը գիտի քո խոցելի կողմերը, հակառակորդը` ուժեղ. ո՞րն է վտանգավոր, ինքդ իմացիր:

Երբ ուրիշին ես խաբում, քեզ ես խաբում: Երբ ուրիշն է քեզ խաբում, դու ես խաբվում:


Դու կարող ես պատասխանատու չլինել քեզնից հետո, սակայն քեզնից առաջ` պարտավոր ես:

«Փորձը փորձանք չէ»,- ինքնասպան լինելուց առաջ մտածում էր նա:

Միայն ամեն ինչ ունեցողը և ոչ մի բան չունեցողը կարող են օգնել քեզ. երկու դեպքում էլ նրանց համար մեկ է:

Եթե դու ինձնից շատ գիտես, դեռ չի նշանակում, թե գիտես:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ