ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Լեոնիդ Ագուտինը ժամանել է Երևան

Լեոնիդ Ագուտինը ժամանել է Երևան
26.03.2017 | 11:48

Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտոե երաժշտական խումբը մարտի 26-ին, ժամը 19:00-ին համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված ստեղծագործություններ` կենդանիկատարմամբ:

«Իմ բանաստեղծություններում ամփոփված է իմ աշխարհը, իմ հավատամքը և իմ դիրքորոշումը: Ես համոզված եմ, որ անկեղծ ձևովծնված տողերը կստիպեն ունկդրին լսել ստեղծագործությունը, ծիծաղել կամ լաց լինել»,-մի առիթով ասել է Լեոնիդ Ագուտինը:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ