ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Ընդդիմությունը լուն ուղտ է շինում, իշխանությունն այդ ուղտին շան տեղ չի դնում կամ… լծում է իր կառքին»

«Ընդդիմությունը լուն ուղտ է շինում, իշխանությունն այդ ուղտին շան տեղ չի դնում կամ… լծում է իր կառքին»
31.03.2017 | 09:47

ԲԵՐԱՆՆԵՐԻ ՋՐԵՐԸ ՆՈՒՅՆ ԱՌՎՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ
Ընդդիմադիր ուժերը և իշխանամետ ուժերը նույն առվի ջրերն են, որով լվանում են ժողովրդի գլուխը:

ԾՆԿԱՉՈՔ ՄԻՏՔ
Ընդդիմությունն արդեն անվերջ չի խոսում խավարը վերացնելու դեմ. նա վերջապես մի մոմ վառեց… իշխանության սրբապատկերի առաջ:

ԵՐԿԱՐԱԿԱՆՋ ՄԻՏՔ
Իշխանավորի վրայից խանությունը հանիր, տակն ինչ մնա` էն էլ իր բախտն է:

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԻՏՔ
Եթե իշխանավորն իրեն ամեն ինչ թույլ է տալիս հանուն արդարության, նշանակում է` նա արդեն ամեն ինչ արել է հանուն անարդարության:

ՈՒՂՏԱՇԻՆԱԿԱՆ ՄԻՏՔ
Ընդդիմությունը լուն ուղտ է շինում: Իշխանությունն այդ ուղտին շան տեղ չի դնում կամ… լծում է իր կառքին:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ