ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մոսկվան ԱՄՆ-ին ու դաշնակիցներին մեղադրել է զրպարտության մեջ

Մոսկվան ԱՄՆ-ին ու դաշնակիցներին մեղադրել է զրպարտության մեջ
01.04.2017 | 22:21

Մոսկվան ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեղադրել է զրպարտության մեջ, երբ ԱՄՆ պետքարտուղարն ու Պենտագոնի ղեկավարը դատապարտել են Ռուսաստանի գործողություններն ՈՒկրաինայում:

ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, թե Վաշինգտոնը պաշտպանում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը և Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կմնան ուժի մեջ, «քանի դեռ Մոսկվան չի վերանայել այն քայլերը, որոնք հանգեցրել են դրան»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը նախօրեին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել է, թե Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումն արդեն հաստատված փաստ է. «Սկսած նրանից, թե ինչ պատահեց Ղրիմի հետ, վերջացրած նրանց վարքագծի այլ ասպեկտներով»,- ասել է Մատիսը, ենթադրաբար նկատի ունենալով ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի հավանական միջամտությունը:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ