ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Փոխլրացնող քաղաքականություն. դրսին` քծնել, ներսին` գցել»

«Փոխլրացնող քաղաքականություն. դրսին` քծնել, ներսին` գցել»
13.04.2017 | 23:27

ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ
Փոխլրացնող քաղաքականություն. դրսին` քծնել, ներսին` գցել:

ՀԱՐՄԱՐՎՈՂ ՄԻՏՔ
Ելումուտը լավ իմացող քաղաքական գործչի ամենամեծ տանջանքը մուտքերի առատությունն է:


ՈՒՂՏԱՊԱՆԻ ՄԻՏՔ
Քաղաքական դաշտն այնքան արածեցին, անապատ դարձավ:

ԿԱՐԿՏԱԲԵՐ ՄԻՏՔ
Քաղաքական գործչի խոսքերը կուտ են, գործերը` կարկուտ:

ՏԱԿՆՈՒՎՐԱ ՄԻՏՔ
Պաշտոնը մի պատվանդան է, որը հեշտությամբ կարող է դառնալ տապանաքար:


ՀԵՌԱՏԵՍ ՄԻՏՔ
Քաղաքական գործիչը կոչ է անում հեռուն նայել, որ չտեսնես նրա մոտիկ խաբեությունները:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ