ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

The Guardian. «Եվրատեսիլի» շուրջ վեճը մրցույթի ավանդական քաղաքականացվածության նշան է

The Guardian. «Եվրատեսիլի» շուրջ վեճը մրցույթի ավանդական քաղաքականացվածության նշան է
15.04.2017 | 14:10

Ռուսաստանի և ՈՒկրաինայի վեճը «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին ռուս մասնակցի պատճառով «քաղաքական կեցվածքի» վերջին օրինակն է, որով բնութագրում է մրցույթը՝ գրում է The Guardian-ը: Բեն Ռոյսթոնը, որ նախկինում ղեկավարել է «Եվրատեսիլի» նորությունների կայքն ու եղել մի քանի անգամ ժյուրիի կազմում, հայտարարել է, որ «քաղաքականությունը մշտապես եղել է «Եվրատեսիլի» հոմանիշը, և այս վերջին կեցվածքը եղել է հին ավանդույթի միայն մի մասը»:

Ռոյսթոնը նշել է, որ շատ երկրներ դիտարկում են «Եվրատեսիլը» որպես հարթակ՝ ներկայացնելու իրենց ազգային ինքնությունն ու մշակույթը:
«Մրցույթի գործունեության վեց տասնամյակի ընթացքում աշխարհը տեսել է և պատերազմ, և Բեռլինյան պատի անկում, սակայն իրավիճակն այս տարի շրջապատել է մրցույթն ավելի նենգ ոճով, քան երբևէ»,- գրել է The Guardian-ը:


Վեճը հասավ գագաթնակետին, երբ Ռուսաստանի «Առաջին ալիքը», որը պետք է հեռարձակեր մրցույթը, հրաժարվեց դա անել ի նշան բողոքի, քանի որ ՌԴ մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքն ՈՒկրաինա արգելել էին: Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ ընդունող երկիրն արգելում է մասնակից երկրի ներկայացուցչի մուտքն իր տարածք:

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ