Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ֆրանսուա Ֆիյոնը Սուրբ Հարության տոնը նշել է Փարիզի ղպտիական եկեղեցում

Ֆրանսուա Ֆիյոնը Սուրբ Հարության տոնը նշել է Փարիզի ղպտիական եկեղեցում
17.04.2017 | 00:30

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը շաբաթ երեկոյան այցելել է Փարիզում գտնվող ղպտիական եկեղեցիներից մեկը` մասնակցելու Սուրբ Հարության տոնի պատարագին:

«Ես այստեղ եմ, քանի որ ցանկանում եմ ընդգծել իմ կապն Արևելքի քրիստոնյաների հետ: Ֆրանսիան այդ մարդկանց պետք է պաշտպանի ոչ միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են, այլև այն պատճառով, որ նրանց գոյությունը Մերձավոր Արևելքն ավելի բազմազան է դարձնում: Այն օրը, երբ Մերձավոր Արևելքում բազմազանություն չլինի, աշխարհն անհամեմատ ավելի փխրուն և վտանգված կդառնա»,- հայտարարել է Ֆիյոնը:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ