Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրանի նախագահի պաշտոնին հավակնում է 1636 մարդ

Իրանի նախագահի պաշտոնին հավակնում է 1636 մարդ
17.04.2017 | 00:34

Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 1636 մարդ։ Հայտերի ներկայացման ժամկետը լրացել է ապրիլի 15-ին՝ հայտնում է Indian Express-ը։ Թեկնածուներից 137-ը կին է։ Իրանում ընտրարշավը պաշտոնապես կմեկնարկի ապրիլի 28-ին, քվեարկությունը մայիսի 19-ին է։


Սպասվում է, որ գործող նախագահ Հասան Ռոհանիի գլխավոր մրցակիցը կդառնա 56-ամյա Էբրահիմ Ռաիսան, որ մտերիմ է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ