Արամ Սուջյանը ներկայացնում է իր նոր նախագիծը` «Համբիկ Աշոտը»: Համբիկ Դանիելը և Աշոտ Պետրոսյանը ստեղծագործում են Հիպ-հոպ, ԻԴԻԷՄ, հաուզ,պոպ, թռեպ ոճերում: 2015-ից նրանք սկսել են համաշխարհային աստղերի ստեղծագործություններով քավեր ռեմիքսներ իրականացնել: Իսկ այժմ ներկայանում են հեղինակային գործերով:
Առաջին հեղինակային աշխատանքը կոչվում է «WE KNOW», արված է հիպ-հոպ/թռեպ ոճում: Երկրորդ հեղինակային ստեղծագործությունը կատարվել է EDM (ELECTRONIC DANCE MUSIC) ոճում (Սոնա Գյուլխասյանի մասնակցությամբ), կոչվում է «Become One of Stars»: Տեսահոլովակի ռեժիսորն է Հայդեն Պեդերսոնը(ԱՄՆ):