Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը շարունակում է առաջնահերթ լինել Թուրքիայում

Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը շարունակում է առաջնահերթ լինել Թուրքիայում
17.04.2017 | 19:59

Թուրքիայի համար կշարունակի ռազմավարական առաջնահերթություն մնալ Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը՝ Le Figaro-ին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների թեման շարունակում է մնալ եվրոպական ԶԼՄ-ներում ամենաշատ քննարկվողներից մեկը, Եվրոպայում հնչող մի շարք հայտարարություններ առաջացնում են Անկարայի անհանգստությունը:


Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իբրև թե հետևում է Եվրոպական միության մասին պայմանագրի բոլոր չափորոշիչներին, սակայն ԵՄ մի շարք երկրներ արհեստական խոչընդոտներ են ստեղծում անդամակցության ճանապարհին: «Անկարան պատրաստ է երկխոսության: Գործընթացը ձգձգող կողմը Եվրամիությունն է»,- հավելել է նա: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի շնորհիվ անօրինական ներգաղթյալների հոսքը եվրոպական երկրներ հասել է նվազագույնի:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ