Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մայք Փենս. Փհենյանի հանդեպ ԱՄՆ-ի «ռազմավարական համբերության» դարաշրջանն ավարտվել է

Մայք Փենս. Փհենյանի հանդեպ ԱՄՆ-ի «ռազմավարական համբերության» դարաշրջանն ավարտվել է
17.04.2017 | 20:00

ԱՄՆ նոր վարչակազմը մտադիր չէ հետևել Հյուսիսային Կորեայի հանդեպ «ռազմավարական համբերության» քաղաքականությանը՝ նախազգուշացրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև փաստացի սահմանի դեր խաղացող ապառազմականացված գոտի այցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վճռականորեն տրամադրված է Կորեական թերակղզում անվտանգության ապահովմանը «խաղաղ միջոցներով, բանակցային ճանապարհով»։ «Այդուհանդերձ, դիտարկվում են գործողությունների բոլոր տարբերակները, քանի դեռ մենք շարունակում ենք ուս ուսի կանգնած մնալ Հարավային Կորեայի ժողովրդի հետ թերակղզու միջուկազերծման և Հարավային Կորեայի բնակչության երկարաժամկետ բարգավաճման ու ազատության համար»,-ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Նա վստահեցրել է Սեուլի առջև Վաշինգտոնի դաշնակցային պարտավորություններն «անխախտ» են և նշել է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռա-միջուկային խնդրի հետ կապված՝ «ռազմավարական համբերության դարաշրջանը» ավարտվել է։ Բացի այդ՝ ԱՄՆ-ը ակնկալում է, որ Չինաստանն ավելին կանի Կորեական թերակղզում ճգնաժամի հաղթահարման նպատակով։

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ