ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը

Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը
18.04.2017 | 20:28

Հայկական գրադարանային ասոցիացիան 2017-ի ապրիլի 17-23-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթ, որն այս տարի նվիրվում է Հայոց բանակի կայացման 25-ամյակին:


Ծրագիրը մեկնարկել է ապրիլի 17-ին, «Հայոց բանակ 25» խորագրի ներքո:
Ազգային գրադարանային շաբաթին իրենց առանձին ծրագրերով մասնակցում են հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, ինչպես նաև բուհական գրադարանները` անկախ գերատեսչական պատկանելությունից:
Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում գրադարաններում կանցկացվեն հոբելյանական հուշ-հանդիսություններ, քննարկումներ, հանդիպումներ, մշակութային կարևոր տարեդարձերին նվիրված ցերեկույթներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ, այլ միջոցառումներ:
Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 23-ին:


Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից ավանդաբար իրականացվող մասնագիտական-մշակութային շաբաթի խնդիրն է գրադարանային հիմնահարցերի բարձրաձայնումը, համակողմանի, արդյունավետ ու համապարփակ լուծումների որոնումը:
Ազգային գրադարանային շաբաթը նպատակաուղղված է նպաստելու գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի կարևորմանը և դրանց նկատմամբ հետաքրքրության խթանմանն ու դրսևորմանը: Շաբաթը միաժամանակ նպատակ ունի արժևորելու գրադարանների նշանակությունը հանրության կյանքում, որի ամենամյա կազմակերպումն ակնկալում է գրադարանների միջև արդյունավետ համագործակություն, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն գրադարանային գործում, գրադարան-հանրություն կապի ամրապնդում և գրադարաններ հաճախելու մշակույթի ձևավորում: Թիրախային խմբերն են` ընթերցողներ, գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական ոլորտների աշխատակիցներ, մտավորականներ:


Հայկական գրադարանային ասոցիացիա

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ