ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵԽ դիտորդ. Թուրքիայի հանրաքվեում մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել

ԵԽ դիտորդ. Թուրքիայի հանրաքվեում մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել
19.04.2017 | 01:49

Եվրոպայի խորհրդից Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած ավստրիացի պատգամավոր Ալեֆ Կորունը, որը Կանաչների կուսակցության անդամ է, կասկածներ ունի, որ մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել:

«Կասկածներ կան, որ մինչև 2,5 մլն քվե կարող էր կեղծվել»,- ասել է նա սկայպով Ստամբուլից՝ պատասխանելով OEI ռադիոյի հարցին առավոտյան եթերում: Նա հայտարարել է, որ քվեաթերթիկների համար ծրարներ էին թողարկվել հատուկ կնիքներով, սակայն, ըստ նրա, Թուրքիայի իշխանությունները, հակառակ օրենքի պահանջի, թույլ էին տալիս առանց կնիքների ծրարների օգտագործումը: Դիտորդը հայտարարել է, որ բազմաթիվ տեսավկայություններ կան զանգվածային լցոնումների մասին՝ թեև հավելել է, որ իր ընտրատեղամասում խախտումներ չեն եղել:

Ապրիլի 17-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ընտրությունները Թուրքիայում չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին՝ նշելով, որ «կողմերը չեն ունեցել հավասար հնարավորություններ»: Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է առաքելության զեկույցը՝ անվանելով միակողմանի, կանխակալ և անընդունելի:

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ