ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պարզվել է Փարիզի հրաձիգի ինքնությունը

Պարզվել է Փարիզի հրաձիգի ինքնությունը
21.04.2017 | 16:15

Տղամարդը, որ Փարիզի կենտրոնում հարձակվել է ոստիկանների վրա, ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի արևելյան արվարձանում՝ հայտնում է АР-ը հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարել է, որ ոստիկաններին հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը, սակայն հրաժարվել է հայտնել նրա անունը։ Նա հարձակվողին որակել է ահաբեկիչ։


Մոլենսի խոսքով՝ զինված տղամարդու հարձակումից սպանվել է մեկ ոստիկան, վիրավորվել՝ երկուսը և ևս մեկ անցորդ։ Ահաբեկիչը ոչնչացվել է պատասխան կրակից։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հանցագործը կարող է լինել 39-ամյա Քարիմ Չեուրֆին, ում անունով փաստաթղթերը հայտնաբերվել են հարձակվողի մեքենայում։ Սակայն կան նաև տվյալներ, որ հարձակվողը կարող է լինել ոմն Աբու Յուսեֆ ալ-Բելժիկին։ Գլխավոր կասկածյալը Չեուրֆին է, ով Le Parisien-ի փոխանցմամբ՝ կրկնահանցագործ է, 2001-ին նա դատապարտվել էր փաստաթղթերի ստուգման նպատակով իրեն կանգնեցրած ոստիկանի վրա հարձակման համար։ Դատախազը հավելել է, որ քննիչները փորձում են պարզել՝ նա հանցակիցներ ունեցե՞լ է։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Փարիզի հակաահաբեկչական հարցերով դատախազությունը հետաքննություն է սկսել։

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ