ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Ելքը» քարոզարշավի առաջին օրն ավարտեց «Նեմրա»-ի համերգով

«Ելքը» քարոզարշավի առաջին օրն ավարտեց «Նեմրա»-ի համերգով
22.04.2017 | 01:49

Այսօր մեկնարկած քարոզարշավը «Ելքը» ավարտել է Հյուսիսային պողոտայում՝ «Նեմրա» ռոք խմբի համերգով: Նրան լսելու են եկել երիտասարդներ, մեծահասակներ: «Ելքի» ներկայացուցիչները պարբերաբար բացականչել են իրենց կարգախոսը՝ «Ելք կա»: Ալեն Սիմոնյանը ասել է, որ համերգի հիմնական ուղերձն այն է, որ «Ելքը» գալիս է հուսահատության մշուշը ցրելու:


Համերգին ներկա երիտասարդները գրկախառնվում էին Փաշինյանի, Մարուքյանի հետ ու սելֆի անում նրանց մասնակցությամբ:

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ