ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Gallup-ը պարզել է՝ ամերիկացիներն ինչպես են գնահատում Թրամփի երեք ամսվա աշխատանքը

Gallup-ը պարզել է՝ ամերիկացիներն ինչպես են գնահատում Թրամփի երեք ամսվա աշխատանքը
22.04.2017 | 02:04

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին երեք ամսվա աշխատանքին հավանություն է տալիս ընտրողների 41 տոկոսը՝ վկայում են Gallup-ի վարկանիշի տվյալները: Ընկերությունն ընդգծում է, որ դա նախագահության առաջին եռամսյակի արդյունքների ամենացածր ցուցանիշն է իր սոցիոլոգիական հետազոտությունների ողջ պատմության ընթացքում:

Բարաք Օբամայի վարկանիշը պաշտոնավարումն սկսելուց երեք ամիս անց 64 տոկոս էր: Մինչև Թրամփը աշխատանքի առաջին երեք ամսից հետո ամենացածր ցուցանիշն ունեցել է դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնը. նրա գործունեությանը հավանություն էր տալիս հարցվածների 55 տոկոսը:


Ամենաբարձր վարկանիշն արձանագրել է նախագահ Ջոն Քենեդին, որի եռամսյա պաշտոնավարումը դրական է գնահատել ընտրողների 74 տոկոսը: Արդյունքները հիմնված են ԱՄՆ-ի նախագահի վարկանիշի ամենօրյա դիտարկման վրա՝ հունվարի 20-ից ապրիլի 19-ը:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ