ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ալիևների ընտանիքը նորից օֆշորային սկանդալի կենտրոնում է

Ալիևների ընտանիքը նորից օֆշորային սկանդալի կենտրոնում է
23.04.2017 | 22:21

Ադրբեջանի նախագահի ընտանիքը շարունակում է մնալ Պանամական փաստաթղթերի սկանդալի կենտրոնում։ Այս անգամ մալթացի բլոգերին հայտնի են դարձել մանրամասներ՝ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթի մասնակցությամբ օֆշորային սկանդալում Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի դերի մասին, հայտնում է Malta Independent-ը։ Բլոգեր ու Malta Independent-ի սյունակագիր Դաֆնա Կարունա Գալիցիան հայտնել է, որ ընկերությունը, որը հիշատակված է Պանամական փաստաթղթերում, պատկանում էր վարչապետի կնոջը։ Բլոգերը պատմել է, որ ընկերությունը, որը գրանցված էր Լեյլա Ալիևայի անունով, 2016-ին ավելի քան մեկ միլիոն դոլար էր փոխանցել ընկերությանը բանկային հաշվի միջոցով, որը Դուբայում էր գրանցված։ Նաև մեծ գումարներ են փոխանցվել օֆշորային ընկերությունների հաշիվներին, որոնք գրանցված էին էներգետիկայի նախարար Կոնրադ Միզզիի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Քեյթ Շեմբրիի անունով։ Վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հերքել է մեղադրանքները ու կարգադրել է բլոգերի շարադրած փաստերով հետաքննություն սկսել։
Սկանդալը նոր զարգացում է ստացել ապրիլի 21-ին։

Թերթը հայտնել է խորհրդավոր չվերթի մասին՝ օդանավը օդ էր բարձրացել Մալթայի օդանավակայանից վաղ առավոտյան ու վայրէջք կատարել Բաքվում։ Մալթայի ու Ադրբեջանի միջև ուղիղ չվերթեր չկան։ Չվերթը, որին կարելի է հետևել նաև Flight Radar կայքում, իրականացվել է բլոգերի սկանդալային բացահայտումների հաջորդ օրը։ Ավելի ուշ այդ նույն օդանավը Դուբայ է ուղևորվել։ Չվերթն իրականացրած Vistajet's PR ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ օդանավում ոչ ոք չի եղել։ «Դա պարզապես տեղափոխման չվերթ էր»,- հայտնել են ընկերությունից։

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ