ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թիլերսոն. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն

Թիլերսոն. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն
24.04.2017 | 22:49

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը ՈՒկրաինային չի վերադարձրել Ղրիմի թերակղզին և չի կատարել Մինսկի հահմաձայնագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կիրակի օրը` ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում:

Թիլերսոնը նաև նշել է, որ ԱՄՆ- ը շարունակում է սատարել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ