ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նալբանդյանը չի բացառել, որ ապրիլի 27-ին հնարավոր է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Նալբանդյանը չի բացառել, որ ապրիլի 27-ին հնարավոր է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
25.04.2017 | 15:39

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել, որ ապրիլի 27-ին հնարավոր է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։


«Կա ընդհանուր ըմբռնում, որ այդպիսի հանդիպում է պետք կազմակերպել: Երբ լինի վերջնական համաձայնությունը, երբ ժամկետները ճշտվեն, մենք դրա մասին կհայտնենք»,- Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրի հարցերին պատասխանելիս ասել է Նալբանդյանը։

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ