Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵՄ-ն Բրիտանիայից 2 միլիարդ եվրո կպահանջի

ԵՄ-ն Բրիտանիայից 2 միլիարդ եվրո կպահանջի
26.04.2017 | 00:46

Եվրամիությունը Մեծ Բրիտանիայից կպահանջի փոխհատուցում վճարել երկու միլիարդ դոլար, քանի որ բրիտանական իշխանություններն ի վիճակի չեն եղել Brexit-ից հետո պայքարել մաքսային խախտումների դեմ՝ գրում է Times-ը:


ԵՄ-ում կարծում են, որ Մեծ Բրիտանիայի հարկերի և մաքսատուրքերի վարչությունը չի կարողանում խանգարել խմբավորումներին, մասնավորապես չինական, որոնք նվազեցնում են բրիտանական Դուվր և Ֆելիքսթոու քաղաքներից ԵՄ ներմուծվող ապրանքների գները: Այդ խմբավորումները միլիարդավոր ֆունտ ստեռլինգի հասնող մաքսատուրքեր և ավելացրած արժեքի հարկեր չեն վճարում:


«Այդ խարդախությունը շարունակվում է մինչև օրս, և Բրիտանիան գիտի այդ մասին: Այդ ամենի մասին կբարձրաձայնվի առևտրի հարցով բանակցությունների ժամանակ և կազդի ԵՄ-ի և Բրիտանիայի մաքսային հարաբերությունների վրա»,- ասել է ԵՄ բարձրաստիճան անանուն պաշտոնյան:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ