Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դիվանագիտական սկանդալ՝ Իսրայելի և Գերմանիայի միջև

 Դիվանագիտական սկանդալ՝ Իսրայելի և Գերմանիայի միջև
26.04.2017 | 00:48

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է հանդիպումը Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ: Նրանց բանակցությունները պետք է տեղի ունենային երեքշաբթի՝ հաղորդում է Bild-ը: Ավելի վաղ Նեթանյահուն սպառնացել էր չեղարկել բանակցությունները Գաբրիելի հետ, եթե նա հանդիպի իսրայելական ձախ կազմակերպությունների հետ:

Նախարարը հայտարարել է, որ կափսոսա, եթե Իսրայելի վարչապետը նման քայլի գնա: Զիգմար Գաբրիելը նշել է, որ իրավապաշտպանների թվում, որոնց հետ հանդիպել է, եղել են «կազմակերպություններ, որոնք խիստ քննադատել են Իսրայելի քաղաքականությունը պաղեստինցիների հանդեպ»:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ