ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մարին լը Պենը երկրորդ փուլից առաջ մեկ օրում մեկ տոկոսով առաջ է անցել

Մարին լը Պենը երկրորդ փուլից առաջ մեկ օրում մեկ տոկոսով առաջ է անցել
27.04.2017 | 01:19

«Ազգային ճակատ» կուսակցության նախագահի թեկնածու Մարին լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ մեկ օրում առաջ է անցել մեկ տոկոսով՝ վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները: Երկրորդ փուլում Մարին լը Պենի օգտին կքվեարկեն ընտրողների 40 տոկոսը, Էմանուել Մակրոնի օգտին՝ 60 տոկոսը։

Նախօրեին այդ թվերը հետևյալ տեսքն ունեին՝ 39 տոկոս և 61 տոկոս։ Հարցումը տեղի է ունեցել 18 տարեկանից բարձր Ֆրանսիայի 2828 քաղաքացիների մասնակցությամբ, ապրիլի 23-25-ին։

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ