Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պոլսո պատրիարքարան է այցելել

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պոլսո պատրիարքարան է այցելել
28.04.2017 | 00:44

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը և գլխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Ջոն Բասսը ցանկություն է հայտնել Աթեշյանից տեղեկանալ թուրքահայ համայնքի կյանքին առնչվող հարցերից: Պատրիարքական ընդհանուր փոխանորդը գոհունակություն է հայտնել այցի առնչությամբ` պարզաբանումներ ներկայացնելով դիվանագետի համար հետաքրքրություն առաջացրած թեմաների վերաբերյալ:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ