Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵԽԽՎ-ն պատրաստ է հրավիրել ԼՂՀ ներկայացուցչին

ԵԽԽՎ-ն պատրաստ է հրավիրել ԼՂՀ ներկայացուցչին
28.04.2017 | 00:47

ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽ անդամ երկրների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ Ստեֆան Շեննախը հայտարարել է, որ պատրաստ են ԵԽԽՎ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին:

«Այո, մենք այժմ բաց ենք աշխատելու Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի, Օսիայի հարցերով»,- այսօր Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասել է ԵԽԽՎ պատգամավոր, «ԵԽ անդամ երկրների միջև հակամարտությունների ենթակոմիտեի» նախագահ Ստեֆան Շեննախը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ենթակոմիտեի նիստերից մեկին հրավիրվի նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը։

Ճշտող հարցին, թե պատրա՞ստ է լսել Ղարաբաղի ներկայացուցչին, որը կներկայացնի իրենց տեսակետները, Ստեֆան Շեննախն ասաց. «Իհարկե, մենք նաև հրավիրել ենք, այսպես կոչված, Մերձդնեստրի իշխանություններին։ Մենք պետք է հրավիրենք հակամարտությունների բոլոր կողմերին»։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ