Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հինգ ձերբակալված, մեկ ծանր վիրավոր՝ Լոնդոնում հակաահաբեկչական գործողության արդյունքում

Հինգ ձերբակալված, մեկ ծանր վիրավոր՝ Լոնդոնում հակաահաբեկչական գործողության արդյունքում
28.04.2017 | 16:49

Երեկ երեկոյան Լոնդոնում անցկացված հակաահաբեկչական գործողության ժամանակ ոստիկանները 5 մարդու են ձերբակալել։

Հրազենային վնասվածք է ստացել 20-ամյա կասկածյալ մի աղջիկ, նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ձերբակալվածների թվում ևս երկու կին կա։ Բոլորին կասկածում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։ Անուններ չեն հրապարակվում։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ