Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իսրայելի և Գերմանիայի դիվանագիտական սկանդալը թեժանում է

Իսրայելի և Գերմանիայի դիվանագիտական սկանդալը թեժանում է
28.04.2017 | 16:58

Երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ, նա չի պատասխանել Իսրայելի վարչապետի հեռախոսազանգին՝ հաղորդում է Spiegel Online-ը:


«Ես ցանկանում էի զանգահարել արտգործնախարար Գաբրիելին և մեկնաբանել իմ տեսակետը, սակայն նա չպատասխանեց զանգիս»,- հայտարարել է Նեթանյահուն:
«Իմ սկզբունքը պարզ է. ես չեմ հանդիպում արտասահմանցի դիվանագետների հետ, որ գալիս են Իսրայել և հանդիպում իրավապաշտպան կազմակերպությունների հետ, որոնք վիրավորում են մեր զինվորներին»,- հավելել է քաղաքական գործիչը:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ