Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հունգարիան երկրորդ պատը կառուցեց Սերբիայի հետ սահմանին

Հունգարիան երկրորդ պատը կառուցեց Սերբիայի հետ սահմանին
29.04.2017 | 14:57

Հունգարիան ավարտել է Սերբիայի հետ սահմանին երկրորդ պատի կառուցումը: 3 մետր բարձրությամբ և 155 կիլոմետր երկարությամբ պատը «ի վիճակի է կանգնեցնել մարդկանց ցանկացած բազմություն»,- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Սերբիայի և Հունգարիայի սահմանի երկարությունը 175 կիլոմետր է: Առաջին արգելապատնեշը Բուդապեշտը կառուցել է 2015-ին՝ փորձելով կանխել սիրիացի փախստականների հոսքը: Միգրանտների հետ բախումների ընթացքում հունգարական ոստիկանությունը ակտիվորեն արցունքաբեր գազ ու ջրցաններ է կիրառել:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ